Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը
Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը չեղարկել է մտրակի հարվածներով պատիժը։ Իշխանություններն անվանել են դա «բարեփոխումների շարունակություն», որոնք անցկացվում են թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից։
AFP-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանն այդ որոշումը հիմնավորել է «մարմնական պատիժն արգելելու մասին մարդու իրավունքների միջազգային ստանդարտները պահպանելու անհրաժեշտությամբ»։ Մտրակով հարվածների փոխարեն մի շարք հանցագործություններում մեղավոր ճանաչված անձին այժմ սպառնում է տուգանք կամ կալանք։
Մինչդեռ «մարմնական պատժի» մեկ այլ ձեւը (գողության համար ձեռք կտրելը) Սաուդյան Արաբիայում դեռեւս շարունակում է ուժի մեջ մնալ։ Չի չեղարկվել նաեւ մահապատիժը, որն ակտիվորեն կիրառվում է երկրում։ Խոսքը չի վերաբերում «բարեփոխումների շրջանակում» քաղաքացիներին քաղաքական ազատություններ տրամադրելուն, հաղորդում է RFI-ը։
Ապրիլի 24-ին Reuters գործակալությունը հայտնել է, որ Էր Ռիադի հիվանդանոցում մահացել է կալանավոր, հայտնի իրավապաշտպան եւ քաղաքացիական ակտիվիստ Աբդուլա ալ Համիդը։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ 69-ամյա ընդդիմադիրը տեղափոխվել էր հիվանդանոց բանտից, որտեղ գտնվում էր 2013 թվականից։ Ալ Համիդը «քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների Սաուդյան ասոցիացիայի» (ALQST) հիմնադիրներից մեկն է, որը, մասնավորապես, արձանագրում էր թագավորությունում մարդու իրավունքների խախտումները։
Reuters-ը նշում է, որ սաուդցի մտավորականների միջավայրում ալ Համիդը համարվում է բարեփոխումների համար շարժման «հիմնադիրը»։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր