Մայք Պոմպեոն պատմել է Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյի հետ հարցազրույցում խոսել է COVID-19-ի համավարակի շրջանում Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին:
Հարցազրույցի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
«Մենք դեռ վաղ փուլում նրանց որպես Մերձավոր Արեւելքում անկայունության ամենամեծ աղբյուր ենք ճանաչել: Այնտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց հենց այս երկիրն է երկար տարիներ ահաբեկչության ամենամեծ հովանավորը հանդիսանում: Այնպես որ, մեր առաքելությունը շատ պարզ էր»,- ասել է Մայք Պոմպեոն:
Պետքարտուղարի խոսքով` Միացյալ Նահանգները սկսել են Իրանի հետ միջուկային գործարքի խզումից: «Եվ մենք սկսել ենք վերացնել այն բաները, որոնք ռեսուրսներ են ապահովում իրանական ռեժիմի համար: Դա հումանիտար համակարգերից այն կողմ է գտնվում, երբ ստեղծվեց COVID-ի հետ կապված իրավիճակը: ԱՄՆ-ն անմիջապես մարդասիրական օգնության ապահովում է առաջարկել Իրանին: Միգուցե զարմանալի չէ, որ մի ռեժիմը, որն ավելի շատ մտածում է աշխարհով մեկ ահաբեկչություն հրահրելու, քան իր ժողովրդի մասին, հրաժարվել է ԱՄՆ օգնությունից»,- ընդգծել է Պոմպեոն: Ընդ որում, նա նշել է, որ դա եւս կապված է Չինաստանի հետ: Պոմպեոյի խոսքով` Չինաստանն այն երկրներից է, որը շարունակում է նավթ գնել Իրանից, «նույնիսկ այն ահաբեկչական արշավի ֆոնին, որում նրանք ներգրավված են»:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարն Իրանին եւ Չինաստանին մեղադրում է «ապատեղեկատվական արշավի» ուղղությամբ համատեղ աշխատանքի մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց