Իբրահիմովիչ. Չենք կարող հավերժ այսպես ապրել, պետք է անցնել բնականոն կյանքի
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ապագայի ծրագրերի մասին, հայտնում է Football Italia-ն:
«Ես հետևում եմ իրադարձությունների զարգացմանը և մտահոգ եմ ստեղծված իրավիճակով, սակայն մենք չենք կարող հավերժ այսպես ապրել: Պետք է վերադառնալ բնականոն կյանքի:
Այս պահին իմաստ չեմ գտնում վերադառնալ Իտալիա: Շվեդիայում ես մարզվում եմ «Համարբյուի» հետ և պահպանում եմ մարզավիճակս»,- ասել է 38-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի, Իտալիայի ու Իսպանիայի ֆուտբոլային կազմակերպությունների ղեկավարները մտադիր են մայիսին վերսկսել առաջնությունները: