Թրամփի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.
«Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած զոհերին եւ, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական ու խաղաղ աշխարհի։
Ամեն տարի Ապրիլի 24-ին մենք վերհիշում ենք հայ եւ ամերիկացի ժողովուրդների ամուր ու տեւական կապերը։ Մենք հպարտանում ենք Ամերիկայի հայկական եւ սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, որոնց 1915թ․ սկիզբ առած առաջադեմ նախաձեռնության շնորհիվ հայ փախստականներին էր հասնում այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, եւ երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք վտարանդի հայերին աջակցելու նպատակով միջոցներ տրամադրեցին կամ կամավորագրվեցին։
Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության։ Բարեբախտաբար, բազմաթիվ հայեր հանգրվան են գտել մեր ափերում՝ բերելով իրենց հարուստ մշակույթը եւ իրենց ներդրումն ունեցել մեր երկրի կյանքում՝ տալով մեծ պատիվների արժանացած զինվորականներ, հայտի արտիստներ, անվանի ճարտարապետներ եւ հաջողակ գործարարներ։
Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ուղղված ցավոտ անցյալի ճանաչմանն ու դրա հետ հաշվի նստելուն։ Մենք համոզված ենք, որ այսօր պարտավոր ենք ոգեկոչել զոհերին եւ վերահաստատել ամբողջ աշխարհում խոցելի կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու մեր հանձնառությունը»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է