ՌԴ Կենտրոնական բանկն իջեցնում է տոկոսադրույքը
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 1.5 տոկոսով իջեցրել է բանկային տոկոսադրույքը:
Հետայսու այն կկազմի 5.5 տոկոս: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսից և նավթի գնանկումից տուժած տնտեսությունն ակտիվացնելու համար:
Կենտրոնական բանկի մասնագետների փոխանցմամբ, այդ բացասական միտումների հետևանքով Ռուսաստանի տնտեսության կրճատումը կկազմի 4-ից 6 տոկոս: Կորոնավիրուսի համավարակից առաջ ենթադրվում էր, որ տնտեսությունը 1.5-ից 2 տոկսի աճ կգրանցի:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխանցմամբ, հաջորդ տարի ակնկալվում է 2.8–4.8 տոկոսի աճ, սակայն 2022-ին աճը կկազմի 1.5–3.5 տոկոսի սահմաններում:
Ռուսաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 68622 դեպք, մահացել է 615 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց