Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Հայաստան

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի եւ ռազմավարության նախագիծ կներկայացնեմ. Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս տարի նրանք միայնակ էին, անգամ ուղեկցողներ չկային:

Հենց հուշահամալիրի մոտից վարչապետը հանդես եկավ ուղերձով, որտեղ նշել է.

«Սիրելի ժողովուդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին երիտթուրքերի կառավարության օրոք հասավ իր գագաթնակետին: տարիներ տեւած եւ պետական քաղաքականությամբ իրականացված Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, 1,5 մլն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական՝ զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի հետեւանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց, այլեւ ենթարկվեց հայրենազրկման եւ մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգեւոր եւ կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած Ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլեւ ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ 1915-ի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետեւ այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան: Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր այդ օրը Երեւանում հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Սա կպված էր ոչ միայն ԽՍՀՄ-ում ջերմացման ժամանակաշրջանի, այլ նաեռւ այն փաստի հետ, որ 1946-1949 թվականներին շուրջ 100 հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը՝ բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:

Խորհրդային Հայաստանի իշխանությունը ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու եւ Ծիծեռնակաբարդում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր կռուցելու որոշում կայացրեց: Այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը: Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաեւ հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական ու հասարակական կառույցները հետեւողական եւ անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ, եւ մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին, ճանաչում եւ դատապարտում են հայոց ցեղասպանությունը:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի զավակները աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերին:

Ինչու մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է վառվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է. անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետեւանքները: Առայսօր Թուրքիան կատարվածի համար որեւէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք եւ պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլ համամարդկային օրակարգի հարց, որովհետեւ ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման

Օր է, այլ նաեւ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ Ցեղասպանության եւ ցեղասպան գործողությունների մասին եւս մեկ անգամ բարձաձայնելու, սթափության եւ ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր: Ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված այլ ծանր հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:

Այնուամենայնիվ, ապրիլի 24-ը մեր ազգի, ժողովրդի անցյալի ու ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է: Ինքնաճանաչման, մեր ուժերի եւ անելիքների գնահատման ամենահարմար պահը:

Ո՞րը պետք է լինի ապրիլի 24-ից մեր հետեւությունը. Առաջինը, 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, 1,5 մլն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել: 1,5 մլն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու եւ պահանջելու մեր կամքը: Հայ ժողովուրդը հաղթել է մահվանը: Երկրորդ եւ նույնքան կարեւոր հետեւությունը հետեւյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրին նետված մարտահրավերները այսօր էլ գոյություն ունեն եւ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այդ դրան արդյունավետ կերպով դիմակայելու միակ արդյունավետ միջոցն ու գործիքը ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Այո, մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղություն հաստատելու բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետությունը:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ եւ հուսալի, աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա, բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետությունը: իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ ու ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմաարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ եւ հատուկ ծառայություններ: Այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը:

Համահայկական Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով այնպիսի համախմբման միջոցով է հնարավոր դա անել, որը կդառնա մեր պետականության, գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձեւակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձեւավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների եւ ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի եւ առավել եւս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի եւ ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման:

Սիրելի հայրենակիցներ, այս տարի մենք ապրիլի 24-ը դիմավորում ենք բացառիկ պայմաններում, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներեւակայելի մի իրավիճակում, եբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ պիտի տեղի չունենա այս տարի, որովհետեւ դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր եւ անխուսափելի պայման է:

Նախ, ուզում են շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նույնպես կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:

Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ հաղորդելու եւ ըդգրկում տալու հնարավորություն: Այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետեւ այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:

Երթին մասնակցելու համար պետք է մնալ տանը եւ պարզապես այս պահից սկսած ձեր անուն, ազգանունն ուղարեք 1915 կարճ համարին՝ եթե Հայաստանում եք, եւ +374 33 19 1500 համարին՝ եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչեւ լուսաբաց ձեր անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Նրան մասնակցելու հնարավորություն ունեն ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները:

Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել, եւ այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի եւ համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Ու ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունտը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայկական Սփյուռքը եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ հայաստանում:

Հիշում ենք եւ պահանջում»: