Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր
Մայիսի 15-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ընտրական գործընթացի կազմակերպման ու դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ նշելով, որ նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի արդեն հրապարկվել են։
Փոխնախարարը անդրադարձել է նաև ընտրողների տվյալների ճշգրտման և վերջնական ցուցակների կազմման ընթացակարգերին։ Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրողների տվյալների ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչն ընդգծել է, որ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, այլ միջազգային չափանիշներին և Հայաստանի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացնել ընտրական գործընթացի համապարփակ վերլուծություն։
Դիտորդական առաքելության աշխատանքի պատշաճ կազմակերպման տեսանկյունից՝ Յանեշ Լենարչիչը կարևորել է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի