Իսպանիան մայիսի երկրորդ կեսից մտադիր է թուլացնել կարանտինային սահմանափակումները
Մայիսի երկրորդ կեսից Իսպանիան մտադիր է սկսել մեղմացնել կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ներդրված սահմանափակումները, ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է Reuters-ը:
Ընդ որում, երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակումները կարող են կրկին ներդրվել: «Մենք առաջ կշարժվենք` կախված համաճարակի իրավիճակի զարգացումից»,- ասել է Իսպանիայի վարչապետը:
Երեքշաբթի երեկոյան երկրի իշխանություններն ընդառաջեցին բնակիչներին` թույլ տալով նրանց մինչեւ 14 տարեկան երեխաներին կարճատեւ զբոսանքների տանել խիստ հսկողության ներքո:
Իսկզբանե, կառավարությունը թույլ էր տալիս ծնողներին երեխաներին իրենց միայն խանութներ եւ դեղատներ տանել, բայց սոցիալական ցանցերում եւ պատշգամբներում բողոքի ցույցերից հետո երեխաների զբոսանքը, այնուամենայնիվ, թույլատրվեց:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից Իսպանիայի իշխանությունները թույլ են տվել աշխատանքի վերադառնալ ոչ առաջին անհրաժեշտության որոշ ոլորտների ներկայացուցիչների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց