Ռուսաստանը Բելառուսին 7000 տոննա հնդկաձավար և 2000 տոննա բրինձ կմատակարարի
Ռուսաստանը Բելառուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 7 000 տոննա հնդկաձավարի և 2000 տոննա բրնձի մատակարարման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոյի հայտարարությանը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից հնդկաձավարի մատակարարման ենթադրյալ դժվարությունների պատճառով հանձնարարել էր հանրապետությունում մեծացնել դրա արտադրության ծավալները։
«Մեր գործընկերները հետաքրքրված են 7 հազար տոննա հնդկաձավարի և գրեթե 2 հազար տոննա բրնձի մատակարարմամբ: Հաշվի առնելով ռուսական արտադրության ծավալները և հնդկաձավարի ներքին պաշարները՝ մենք համաձայնության ենք եկել մեր բելառուս գործընկերների համար մատակարարում ապահովելու հարցում»,- նշել է փոխվարչապետը՝ հավելելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի միջև ապրիլի 13-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բանակցությունների արդյունքում հայրենական արտադրողները և բուսասանիտարական ծառայություններն արդեն քննարկումներ են սկսել բելառուսական կողմի հետ, իսկ ապրիլի 15-ին Ալթայի երկրամասի գյուղատնտեսական ոլորտի արտադրողները 538 տոննա հնդկաձավար են մատակարարել Բելառուս:
«Այսօրվա դրությամբ Բելառուսի Հանրապետությանն ընդհանուր 2756 տոննա ռուսական հնդկաձավար է մատակարարվել»,- հավելել է փոխվարչապետը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի