Սաակաշվիլին կարող է Ուկրաինայի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնել
Ուկրաինայի Գերագույն ռադան Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է նշանակի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: Այս մասին LIGA.net կայքին հայտնել են նախագահական «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության անդամ երեք զրուցակիցները:
Ավելի ուշ լուրը հաստատել են Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Դարինա Չիժը և նախագահի գրասենյակի աշխատակիցներից մեկը:
Կադրային այս հարցը երկրի խորհրդարանում կարող է քննարկման դրվել ապրիլի 24-ի արտահերթ նիստում:
«Եթե քվորում լինի, Սաակաշվիլիի հարցը ծրագրում ենք քննարկել ուրբաթ օրը»,-տեղեկացրել է խմբակցության ղեկավարներից մեկը:
Խմբակցության անդամ մյուս երկու զրուցակիցներն էլ տեղեկացրել են, որ Սաակաշվիլիի թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Դարինա Չիժը սկզբում ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր լուրը, սակայն հետո տեղեկացրել է, որ Սաակաշվիլին ուրբաթ ներկա կլինի Ռադայի նիստին, և որ «նա առաջին հերթին ցանկանում է շփվել պատգամավորների հետ և կիսվել իր տեսլականով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց