Եվրամիությունը 10 հարեւան երկրներին 3 մլրդ եվրո կհատկացնի
Եվրամիությունը որոշել է հարեւան երկրներին 3 մլրդ եվրո հատկացնել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի համար: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության 10 գործընկերներին 3 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրման մասին առաջարկին՝ նրանց օգնելու համար սահմանափակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքները»,- նշված է փաստաթղթում:
Նշված է, որ Ուկրաինան ստանալու է ամենամեծ գումարը՝ 1,2 մլրդ եվրո:
Դրանից բացի, օգնություն է հատկացվում Ալբանիային (180 մլն եվրո), Բոսնիա եւ Հերցեգովինային (250 մլն եվրո), Վրաստանին (150 մլն եվրո), Հորդանանին (200 մլն եվրո), Կոսովոյին (100 մլն եվրո), Մոլդովային (100 մլն եվրո), Մոնտենեգրոյին (60 մլն եվրո), Հյուսիսային Մակեդոնիային (160 մլն եվրո) եւ Թունիսին (600 մլն եվրո):
«Միջոցները կտրամադրվեն ավելի քան 12 ամսվա ընթացքում` բավականին բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով` այդ երկրներին իրենց անմիջական, հրատապ ֆինանսական կարիքները հոգալ օգնելու համար: Միեւնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ այս միջոցները կարող են նպաստել մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը եւ պայմաններ ստեղծել քաղաքացիների պաշտպանության նպատակով միջոցների հատկացման եւ կորոնավիրուսի համավարակի բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին եւ Եվրախորհրդարանին կոչ է արել անհապաղ հաստատել այդ որոշումը` օգնության առաջին տրանշի տրամադրմանն անցնելու համար:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 2.5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 175 հազար մարդ մահացել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց