Այսօր նշվում է Մայր-Երկրի միջազգային օրը
Ամեն տարի ապրիլի 22-ին նշվում է ոչ թե սոսկ մեծ, այլ իրավամբ գլոբալ տոն՝ Մայր-Երկրի՝ մեր ընդհանուր հարմարավետ տան միջազգային օրը:
Տոնը սահմանվել է 2009 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի ժամանակ եւ 2010 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին։
Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը: Այս համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հանրության եւ յուրաքանչյուրի ուշադրությունը գրավելն է Երկրի, շրջակա միջավայրի խնդիրների վրա, այն հնարավորություն է տալիս նաեւ տեղեկանալ այն բարդ խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջեւ Երկիր մոլորակը պահպանելու համար:
Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է 1970 թվականին ԱՄՆ-ում, 1990 թվականին օրը դարձել է միջազգային ակցիա: Ամեն տարի այս օրը նվիրվում է որոշակի թեմայի: 2016 թվականին Երկրի օրվա տոնակատարությունը համընկել էր կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի ստորագրմանը, որը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում ընդունվել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի բոլոր 196 անդամների կողմից: Երկրներն այս համաձայնագրի շրջանակում պայմանավորվել են համատեղ ջանքերով սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը մինչեւ 2 աստիճանից պակաս ցուցանիշ, իսկ հաշվի առնելով ծանր հետեւանքները՝ ձգտել 1,5 աստիճան ցուցանիշին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց