Ռուսական հեռուստաընկերությունը ցուցադրել է Արևմտյան Հայաստանի քարտեզը. թուրքական կողմն արձագանքել է
Թուրքիայում աղմուկ է բարձրացրել ռուսական «ՆՏՎ Միր» հեռուստաընկերության կողմից Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի քարտեզի և Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ընդունած դրոշի ցուցադրումը:
Այս մասին տեղեկացնում է haber61.net կայքը` նշելով որ դեպքին անդրադարձել է հակահայկական ASİMDER կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը:
Վերջինս մեղադրանքների տարափ է հնչեցրել Ռուսաստանի և Ֆրանսիայի հասցեին՝ նշելով, որ «այս երկու պետություններն աչքի են ընկնում հայերին աջակցելով Թուրքիայի հողերի վրա պետություն ստեղծելու նրանց երազանքներում»:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Գյուլբեյը նշել է, որ «ռուսները միշտ թուրքերի արյունն են թափել և դրա համար օգտագործել են հայերին»:
Խոսելով հեռուստատեսությամբ ցուցադրված քարտեզի մասին՝ թուրք գործիչը նշել է, որ «թուրքական 20 քաղաք, որոնց թվում են Տրապիզոնը, Ռիզեն և Արդվինը, ներկայացված քարտեզով ներառված են Արևմտյան Հայաստանի կազմում:
Գյուլբեյը չի մոռացել շեշտել նաև, որ «Ռուսաստանի բազմաթիվ պետական գործիչներ, այդ թվում՝ արտգործնախարարը, ունեն հայկական ծագում»:
Ֆրանսիային Գյուլբեյը մեղադրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորումը հովանավորելու համար և նշել է, որ այս պետությունը ներկայում էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն շնորհելու գործընթացի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց