Եղած տվյալներն ապացուցում են կորոնավիրուսի կենդանական ծագման մասին, լաբորատոր մանպուլյացիաների նշաններ չկան. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ եղած տվյալները ենթադրում են Չինաստանում անցյալ տարեվերջին կորոնավիրուսի կենդանական ծագման մասին, հայտնում է Reuters-ը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ կորոնավիրուսը փոփոխությունների չի ենթարկվել եւ չի ստեղծվել լաբորատոր փորձերի արդյունքում:
«Հասանելի բոլոր ապացույցները ենթադրում են, որ վիրուսն ունի կենդանական ծագում եւ մանիպուլյացիայի չի ենթարկվել կամ չի ստեղծվել լաբորատորիայում կամ որեւիցե այլ տեղ: Առավել հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում»,- հայտարարել է ԱՀԿ մամուլի քարտուղար Ֆադելա Չայբը:
Չայբը նշել է, թե հասկանալի չէ՝ վիրուսն ինչ կերպ է փոխանցվել մարդուն, բայց անկասկած եղել է միջանկյալ ինչ-որ փոխանցող:
«Միանգամայն հնարավոր է, որ այն (կորոնավիրուսը) չղջիկների շրջանում էկոլոգիական աղբյուր ունի, բայց թե ինչպես է չղջիկներից մարդկանց փոխանցվել, դեռ պետք է հայտնաբերել»,- շեշտել է ԱՀԿ մամուլի քարտուղարը:
Նա նաեւ մեկնաբանել է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու Թրամփի որոշումը:
«Մենք դեռեւս գնահատում են նախագահ Թրամփի հայտարարությամբ պայմանավորված իրավիճակը...եւ մենք իրավիճակը գնահատելու ենք ու աշխատելու ենք մեր գործընկերների հետ, որ լրացնենք ցանկացած բաց»,- նշել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց