Մեծ Բրիտանիայի թագուհին իր 94-ամյակը նշում է կարանտինի պայմաններում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն այսօր` ապրիլի 21-ին, 94 տարեկան է դառնում, գրում է Press Association-ը:
Բրիտանական միապետն այս ծննդյան տարեդարձը նշում է կարանտինի պայմաններում` առանց իր մեծ ընտանիքի: Եղիսաբեթ Երկրորդն այժմ գտնվում է Բերքշիրի Վինձորյան դղյակում` իր 98-ամյա ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ անձնակազմի անդամների հետ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է COVID-19-ի տարածման պատճառով:
Ինչպես եւ շատերն աշխարհում, բրիտանական թագավորական ընտանիքի անդամները վերջերս եւս հազվադեպ են տեսնվում` կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Արքայական զույգի ավագ որդին` արքայազն Չարլզը, բուժվել է կորոնավիրուսից եւ գտնվում է Շոտլանդիայում` իր տիկնոջ` Քորնուելի դքսուհու հետ միասին:
Թագուհու երկրորդ որդին` Յորքի դուքսը եւ նրա ընտանիքի բոլոր անդամներն ապրում են թագավորության տարածքում գտնվող տարբեր տներում: Արքայազն Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը իրենց երեխաների հետ միասին այժմ գտնվում են Նորֆոլկում, իսկ արքայազն Հարին եւ նրա կինը` Մեգան Մարքլը, եւ նրանց որդին տեղափոխվել են Լոս Անջելես:
Աղբյուրը Բուքինգհեմյան պալատում հայտնել է, որ թագուհու ծննդյան օրը հատուկ կերպով չի նշվելու, իսկ նրա բոլոր տոնական զանգերն ու տեսաուղերձները գաղտնի կմնան:
Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ Վեսթմինսթերյան պալատի զանգերը նույնպես չեն ղողանջի, իսկ ավելի վաղ Եղիզաբեթ Երկրորդը չեղարկել էր տոնական համազարկերը տարեդարձի կապակցությամբ` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Սովորաբար թագուհին երկու անգամ է նշում իր ծննդյան տարեդարձը. նա ծնվել է ապրիլին, իսկ նրա պաշտոնական ծննդյան տարեդարձը նշվում է հունիսին` դրոշի դուրս բերման արարողությանը, որն այս տարի նույնպես չեղարկվել է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի