Ամերիկյան ավիաընկերություններն իշխանություններից 2,9 միլիարդ դոլարի չափով աջակցություն են ստացել
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով զգալի ֆինանսական կորուստներ կրած ամերիկյան ավիափոխադրող ընկերություններին 2,9 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել, հայտնում է Ֆինանսների նախարարության home.treasury.gov կայքը։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունն աշխատավարձերի աջակցության ծրագրի շրջանակում ավարտին է հասցրել համաձայնագրերի կնքման գործընթացը Allegiant Air, American Airlines, Delta Air Lines, Southwest Airlines, Spirit Airlines և United Airlines ավիաընկերությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ֆինանսների նախարարությունն ուղևորափոխադրող ավիաընկերություններին աշխատավարձերի վճարման ծրագրի շրջանակում արդեն կատարել է առաջին վճարումները՝ տրամադրելով ընդհանուր 2,9 միլիարդ դոլար ծավալով աջակցություն։ Նշվում է, որ հետագայում ավիաընկերություններին վճարումները կանոնավոր կերպով կկատարվեն։
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում ավիափոխադրողները Ֆինանսների նախարարության հետ համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում 25 միլիարդ դոլարի չափով օգնություն ստանալու պայմանների վերաբերյալ համաձայնության են եկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց