Հրաձգության հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 17 մարդ
Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում հաձգության զոհերի թիվն աճել է մինչև 17 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ ազգային ոստիկանության կոմիսար Բրենդա Լաքիի, զոհերի թվում է նաեւ ինքը` հրաձիգը: Նա հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել, հետաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր տեղի ունեցածի հետեւանքով 13 զոհի մասին:
Այս պահին հայտնի է, որ 51-ամյա Գաբրիել Ուորթմանը կիրակի գիշերը Պորտալիկ քաղաքում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ` Պորտալիկից 50 կմ շառավղով մի շարք այլ բնակավայրերում: Հանցագործին կալանավորելու օպերացիայի արդյունքում, որը տեւել է 12 ժամ, զոհվել է ոստիկանության մի աշխատակցուհի, եւս մի ոստիկան վիրավորվել է: Հաղորդվել է, որ Ուորթմանը ոստիկանական համազգեստով է եղել եւ տեղաշարժվել է պարեկային ավտոմեքենայով, բայց իրավապահ մարմինների աշխատակից չէ:
Ի սկզբանե ոստիկանությունում հայտնել էին, որ հանցագործը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ նա սպանվել է Էնֆիլդ քաղաքում իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Ուորթմանի գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունում հայտնել են, որ նա ծանոթ էր զոհերից մի քանիսի հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ ընկերներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց