Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դրսից ստացվող գումարները կրճատվել են մինչև կորոնավիրուսը

168.am-ը գրում է․ «Քաղաքացիների կողմից դրսից ուղարկվող գումարները միշտ էլ կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության համար ու հատկապես սոցիալական խնդիրների լուծման գործում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք հասնում են հարյուրավոր միլիոն, եթե ոչ՝ միլիարդավոր դոլարների։ Բազմահազար ընտանիքներ ապրում ու իրենց առօյա հոգսերը հոգում են հենց այդ գումարների հաշվին։ Ներսում նրանք գրեթե եկամուտներ չեն ստանում։ Զարմանալի չէ, որ տրանսֆերտների կրճատումը միշտ էլ լուրջ սոցիալական լարվածություն է ստեղծել Հայաստանում։ Նման իրավիճակների բազմիցս ենք բախվել։ Այսօր ևս կանգնած ենք նույն խնդրի առջև։

Թեև վերջին տարիներին արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների կշիռը ՀՆԱ-ի մեջ որոշ չափով նվազել է, այնուհանդերձ, տրանսֆերտներն այսօր էլ էական նշանակություն ունեն հասարակության մի ստվար հատվածի եկամուտների ձևավորման գործում։

Անցած տարի միայն բանկային համակարգի միջոցով արտերկրից քաղաքացիների կատարած փոխանցումները Հայաստան հասան գրեթե 2 մլրդ դոլարի։ Այն համարժեք է ՀՆԱ առնվազն 15 տոկոսին՝ դեռ չհաշված կանխիկ մուտքերը։

Պատկերացնելու համար, թե դա ինչ հսկայական գումար է, որն ուղղակիորեն մտնում է քաղաքացիների գրպանը, մի փոքր համեմատություն անենք պետական բյուջեի հետ. բյուջեի միջոցների հաշվին անցած տարի Հայաստանում իրականացվել է 3,4 մլրդ դոլարի ծախս։ Խոսքը բոլոր տեսակի ծախսերի մասին է՝ կլինի աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ, կապիտալ շինարարություն թե մեկ այլ բան։ Երբ համադրում ենք այս թվերը, ստացվում է, որ միայն բանկային համակարգի միջոցով մասնավոր տրանսֆերտների տեսքով մեր քաղաքացիները ստացել են պետական բյուջեի ծախսերի ավելի քան 57 տոկոսի չափով գումար։

Դրանք գումարներ են, որոնք ուղղվել են մարդկանց՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ կենցաղային բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը։ Տարբեր նպատակներով իրականացված ծախսերի միջոցով այդ գումարները մտել են տնտեսություն՝ մեծացնելով ներքին շրջանառությունները։

Այլևս պարզ է, որ այս տարի մեր բազմաթիվ քաղաքացիներ զրկվելու են տրանսֆերտների տեսքով ստացվող եկամուտներից։ Կենտրոնական բանկը կանխատեսել է, որ բանկային համակարգով Հայաստան մտնող գումարները կարող են կրճատվել ընդհուպ մինչև 19 տոկոսով։ Սա, իհարկե, կարելի է ասել՝ նախնական, ինչ-որ տեղ՝ նաև լավատեսական կանխատեսում է։ Սպասումներն իրականում շատ ավելի հոռետեսական են։

Համաշխարհային տնտեսության կոլապսի հետևանքով՝ բոլոր երկրներում առաջացել են սոցիալական, տնտեսական ու ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնցից զերծ չեն նաև այն քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ գումարներ են ուղարկել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին։

Եվ, որ ավելի վատ է, մեր շատ հայրենակիցներ լուրջ խնդիրների են բախվել ռուսական շուկայում։ Մի կողմից՝ փակ են սահմանները, մյուս կողմից՝ ամենուրեք արտակարգ դրություն է հայտարարված, ինչի հետևանքով մարդիկ զրկվել են արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից։ Դեռ հայտնի չէ նույնիսկ՝ այս տարի նման հնարավորություն ընդհանրապես ստեղծվելո՞ւ է, թե՞ ոչ։ Առավել ևս՝ այն իրավիճակում, որին բախվել է Ռուսաստանի տնտեսությունը։ Էներգակիրների համաշխարհային գների նվազումը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, լրջորեն հարվածելու է այս երկրի տնտեսական զարգացումներին։ Դա արտահայտվելու է, առաջին հերթին՝ շինարարության մեջ, որտեղ զբաղված է լինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մեծ մասը։

Ռուսական շուկայի այսպիսի մասշտաբային փակում աշխատանքային միգրանտների համար չէր եղել մինչև այժմ տեղի ունեցած որևէ ճգնաժամի ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ հետևանքներն էլ աննախադեպ են լինելու տրանսֆերտային հոսքերի վրա։ Մինչդեռ, հայտնի է, որ Հայաստան ուղարկվող գումարների մեծ մասը ձևավորվում է հենց այս երկրում։

Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը միշտ էլ խնդիր է ստեղծել տրանսֆերտային հոսքերի տեսակետից։ Հատկապես, երբ դա ուղեկցվում է նաև ռուբլու արժեզրկմամբ՝ ֆինանսական կորուստներ ստեղծելով քաղաքացիների համար։ Վերջին 2 ամսում ռուբլու գինն ընկել է գրեթե 20 տոկոսով։

Թե արտաքին ֆինանսական փոխանցումների հետ կապված այս իրավիճակը դեռ ինչքա՞ն կշարունակվի, և մինչև ո՞ւր կարող է հասնել տրանսֆերտային հոսքերի կրճատումը, առայժմ վաղ է ասել։ Բայց մի բան հստակ է, որ արտերկրից ուղարկվող գումարները սկսել են կրճատվել՝ մինչև կորոնավիրուսը կհասցներ տարածվել ամբողջ աշխարհում։

Առայժմ հրապարակված են միայն տարվա առաջին 2 ամիսների տվյալները։ Դրանք վկայում են, որ տրանսֆերտների նվազումը մեկնարկել է դեռևս տարեսկզբից։

Հունվար-փետրվարին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 235 մլն դոլար։ Այն 23 միլիոնով պակաս է եղել նախորդ տարվանից։ Միայն Ռուսաստանից ստացվող հոսքերը կրճատվել են ավելի քան 11 մլն դոլարով։

Տարվա առաջին 2 ամիսներին տրանսֆերտների մուտքը նվազել է ընդհանուր առմամբ 9,1 տոկոսով։ Դա տեղի է ունեցել՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Ընդ որում, փետրվարին նվազման միտումն ավելի է խորացել։ Այդ ամսին քաղաքացիների ուղարկած գումարներն անցած տարվանից պակաս են եղել ավելի քան 17 մլն դոլարով։

Եվ, որ ավելի վատ է, փետրվարին նկատվել է Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվ տեղաշարժ. ֆիզիկական անձինք բանկային համակարգով դուրս են տարել ավելի քան 105 մլն դոլար։

Պատկերավոր ասած՝ դրսից ստացվել է 123 միլիոն, ներսից գնացել է 105 մլն դոլար։

Անցած տարի, երբ գումարների մեծ արտահոսք էր տեղի ունենում Հայաստանից, իշխանությունները փորձում էին դա բացատրել տրանսպորտային միջոցների ակտիվ ներկրումներով։ Այս տարի տրանսպորտային միջոցների ներմուծումն իսպառ դադարել է, բայց, ինչպես վկայում են փետրվարի տվյալները, գումարների արտահոսքը պահպանվում է։

Տրանսֆերտային շուկայի այս դրսևորումները՝ ինչպես արտահոսքի, այնպես էլ՝ ներհոսքի ուղղությամբ, տեղի են ունեցել՝ մինչև կորոնավիրուսը կհասներ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան։ Դժվար չէ պատկերացնել, թե դրանք, հատկապես՝ ստացումների առումով, դեռ ինչպիսի կտրուկ փոփոխություններ կկրեն առաջիկայում։ Այս հատվածում լուրջ ֆինանսական կորուստներ են սպասվում։

Նախորդ ճգնաժամային իրավիճակներում տրանսֆերտների կրճատումը տարեկան կտրվածքով հասնում էր շուրջ 500 մլն դոլարի։ Հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ այս անգամ կորուստներն անհամեմատ ավելի մեծ են լինելու. դրանք կարող են հասնել ընդհուպ մինչև 1 մլրդ դոլարի»։