Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մի մասը
Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են չեղարկել որոշ սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում՝ սոցիալական հեռավորության որոշ միջոցառումներ կարող են պահպանվել առնվազն մինչեւ մայիսի 5-ը։ Այդ մասին կիրակի հայտնել է երկրի վարչապետ Չոն Սե Գյուն։
«Ինչ վերաբերում է կարանտինին, այժմ ամենաանվտանգն ինտենսիվ սոցիալական հեռավորություն պահպանելն է, սակայն իրականում դա այնքան էլ հեշտ չէ։ Պետք է գտնել ոսկե միջինը»,-գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ վարչապետը հայտարարել է, որ ակումբներին, մարզահամալիրներին ու որոշ այլ հաստատություններին թույլ կտրվի բացվել սանիտարահիգիենիկ նորմերի եւ այցելուների միջեւ հեռավորության խիստ պահպանման պայմաններում։ Բացի այդ, կմեղմվի նաեւ եկեղեցական ծառայությունների եւ բաց երկնքի տակ սպորտային միջոցառումների անցկացման արգելքը։
Ընդ որում՝ Չոն Սե Գյուն ընդգծել է, որ Հարավային Կորեայի բնակիչները շարունակում են պահպանել հեռավորությունը եւ կրել պաշտպանիչ դիմակներ հասարակական վայրերում։
Հարավային Կորեայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 661 դեպք, 234 պացիենտ մահացել է, առողջացել է 8 042 մարդ։ Կիրակի գրանցվել է վարակման ընդամենը ութ նոր դեպք։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի