Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6060 դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 42 853-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 78 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6060 նոր դեպք, դրանցից 3570-ը` Մոսկվայում, 709-ը` Մոսկվայի շրջանում, 129-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 114-ը` Սանկտ Պետերբուրգում: Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ:
Մայրաքաղաք Մոսկվայում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 24 324 դեպք:
Նոր վարակվածների 44%-ը 18-ից 45 տարեկան մարդիկ են, 35%-ը` 46-ից 65 տարեկան, 16%-ը 65-ից բարձր (նրանցից 5,5%-ը 80-ից բարձր), վարակվածների 5%-ը երեխաներ են:
Ռուսաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 361 մարդ, 3291-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 332 471 է, մահացել է 160 784 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց