Լապորտա․ «Բարսելոնան» դարձել է 3 տրիլիոն եկամտի, 3 տրիլիոն ծախսի եւ 3 տրիլիոն պարտքի ակումբ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Նա մտադիր է 2021 թվականին անցկացվելիք ակումբի նախագահի ընտրությունում առաջադրել իր թեկնածությունը։
«Առաջադրման նախագիծն ինձ ոգեշնչում է։ Ես հավաքում եմ պրոֆեսիոնալների, որոնց վստահում եմ։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք շտկելու ակումբի ծայրահեղ վատ ֆինանսական վիճակը։
«Բարսելոնան» դարձել է 3 տրիլիոն եկամտի, 3 տրիլիոն ծախսի եւ 3 տրիլիոն պարտքի ակումբ։ Մտադիր եմ առաջարկել մարզական նախագիծ, որը կբարելավի ակումբի իմիջը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է cadenaser-ը։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» 38-րդ նախագահն է: Կատալոնացի քաղաքական գործիչն ակումբը ղեկավարել է 2003-2008 թվականներին:
Ժոան Լապորտան իր թեկնածությունն առաջադրել էր նաև 2015 թվականին տեղի ունեցած ընտրություններում, սակայն ստացած ձայների քանակով պարտվեց կատալոնական ակումբի գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:
«Բարսելոնայի» նախագահի ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 30-ին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն