«Ընդամենը 30%-ն է աշխատում»․Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի որակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման ռուսական թեստերը հաճախ սխալ պատասխաններ են ցույց տալիս, գրում է ria.ru-ն։
«Շատ ենք փորձարկում, բայց պետք է անկեղծ ասեմ՝ թեստերը լավը չեն։ Դուք, հավանաբար, գիտեք, որ Պուտինը ինֆեկցիոն հիվանդանոց էր այցելել և դրանից հետո այնտեղի գլխավոր բժիշկի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել և նա ասել էր․ «Ես այդ թեստերից այլևս չեմ օգտվի։ 60 տոկոսն են միայն ճիշտ պատասխաններ ցույց տալիս»։ Նա ասել է 60%-ը, իսկ ինձ թվում է՝ ընդամենը 30%-ը», - հայտարարել է Լուկաշենկոն։
Նշենք, որ վերջին տվյալներով Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի 4․779 դեպք, որոնցից 42-ը՝ մահվան ելքով։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2․214․431 է, մահացել է 148․979 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց