Իտալիայի սպորտի նախարարը հայտնել է՝ երբ կթույլատրվի թիմերին վերսկսել մարզումները
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել է, որ ֆուտբոլային թիմերին, ամենայն հավանականությամբ, կթույլատրվի մարզումների վերադառնալ մայիսի սկզբից:
«Հաջորդ շաբաթները որոշիչ են լինելու: Եթե վիրուսը շարունակի նահանջել, ապա արդեն մայիսի 4-ին թիմերին կթույլատրվի մարզումներ անցկացնել»,- Սպադաֆորայի խոսքը փոխանցում է Tuttosport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե իտալական թիմերը մարզումները վերսկսեն մայիսի 4-ից, ապա մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 31-ից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն