«Ոչ մի ապացույց չկա, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում». Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ
Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ ուհանյան լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման մասին վարկածը հաստատված չէ ոչ մի ապացույցով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱԳՆ-ի ներկայացուցիչն այսպես մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը, որը հղում անելով բազմաթիվ աղբյուրների՝ վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատելիս է եղել Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում:
Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ վիրուսի ծագմանն ու դրա փոխանցման աղբյուրներին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն գիտնականները:
Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո ԶԼՄ-ներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից: Ինստիտուտը հունվարին բաց նամակով նման շշուկները կեղծ է անվանել և նշել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման և համաճարակի դեմ պայքարի գործում իրենց մեծ ներդրումն ունեցած ինստիտուտի աշխատակիցների «խիղճը մաքուր է»:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց