Պետդեպարտամենտը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն հրաժարվել ԱՀԿ-ին ֆինանսավորելուց
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի դեպքում չի կատարել իր աշխատանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, նրա խոսքով, ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաեւ ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը:
«Մեզ հարցերի պատասխաններ են պետք, մեզ թափանցիկություն է պետք... Մեզ պետք է, որպեսզի ԱՀԿ-ն կատարի իր աշխատանքը, իրականացնի իր հիմնական գործառույթը, որպեսզի աշխարհն ունենա ճշգրիտ, ժամանակին, արդյունավետ, հուսալի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում համաշխարհային առողջապահության ոլորտում: Եվ այս դեպքում նրանք դա չեն արել»,- ասել է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Հոփկինսի համալսարանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 608 հազար դեպք, մահացել է գրեթե 26 հազար մարդ:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների` աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 1.84 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 117 հազար մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց