Կրեմլում մեկնաբանել են ՕՊԵԿ+-ի նոր համաձայնագիրը
Նավթի արդյունահանման կրճատման շուրջ ՕՊԵԿ+-ի պայմանավորվածություններն ապացուցում են, որ նավթարդյունահանող երկրները կարող են փոխհամաձայնության եւ փոխըմբռնման հասնել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կիրակի ՕՊԵԿ+-ը հաստատել է նավթի արդյունահանման նոր կրճատումը` 2018 թվականի հոկտեմբեր ամսվա մակարդակից. մայիս-հունիս ամիսներին` 23 տոկոսով, 18 տոկոսով` մինչեւ 2020-ի վերջ եւ 14 տոկոսով` մինչեւ 2022 թվականի ապրիլի վերջ: Առաջին փուլում դաշինքը կնվազեցնի արդյունահանումը օրական 9.7 միլիոն բարելով, այնուհետեւ` 8 եւ 6 միլիոն բարելով: Ռուսաստանի Դաշնության եւ Սաուդյան Արաբիայի համար հաշվարկման հիմքը կլինի օրական 11 միլիոն բարելը: Առանձին պայմաններ է պահանջել նաեւ Մեքսիկան. մայիս-հունիս ամիսներին այն արդյունահանումը կկրճատի օրական ընդամենը 100 հազար բարելով, իսկ մնացածը կփոխհատուցի ԱՄՆ-ն:
«Գործարքի մասով. մենք դա կարեւոր ենք համարում: Սա հաստատումն է այն բանի, որ նավթարդյունահանող երկրները, որոնք ՕՊԵԿ+-ի անդամներ են, եւ մի շարք այլ երկրներ կարող են փոխհամաձայնության գալ, կարող են փոխըմբռնման հասնել` հանուն էներգետիկայի շուկաների կայունացման»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց