Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Զատկի տոնի առթիվ՝ իր կարեկցանքը հայտնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած իտալացիներին:
«Նրանց համար, ովքեր տառապում են այսօր, ովքեր այսօր դատարկ աթոռին են նայում, նրանց համար, ովքեր այսօր պայքարում են հիվանդանոցի սենյակում իրենց արցունքներն ու ցավը զսպելու համար: Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները, ձեռքսեղմումները եկեղեցում, հրապարակում, բարում:
Զոհաբերությունները, որոնք մեզնից յուրաքանչյուրն անում է այս կիրակի, հավատարմության ապացույցն են ամենակարևորի նկատմամբ և այն բանի, որ մենք կկարողանանք վերականգնվել շուտով»,- CNN-ի փոխանցմամբ՝ գրել է Կոնտեն և հավելել է, որ թեև այս տարի Զատիկը տարբերվում է, իրենք կկարողանանք հաղթահարել այս ամենը միասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 19 000 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց