Ա սերիան կարող է վերսկսվել մայիսի 31-ին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 31-ին։ Այս մասին գրում է La Repubblica-ն։
Ուրբաթ կարանտինը Իտալիայում պաշտոնապես երկարաձգվեց մինչև մայիսի 3-ը։ Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան գրություն է ուղարկել օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեներին՝ խնդրանքով վերսկսելու մարզումները մայիսի 4-ից։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե սա տեղի ունենա, ֆուտբոլիստները սկզբնական շրջանում մարզվելու են առանձին ու փոքր խմբերով։ Սպասվում է, որ նրանք մարզավիճակ կհավաքեն միայն ամսվա վերջին։
Մայիսի 31-ին առաջնության վերսկսման դեպքում հանդիպումները անցկացվելու են առանց երկրպագուների։ Խաղերն ընթանալու են երեք օրը մեկ։ Այս պարագայում առաջնությունը կավարտվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։
Հաղորդվում է, որ «Միլանը», «Ինտերը», «Ատալանտան» և «Բրեշիան» պետք է փնտրեն չեզոք վայրեր մարզումների և հանդիպումների համար, քանի որ իրենց շրջանները ամենից շատն են տուժել կորոնավիրուսից։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն