Forbes-ի տնօրենը Նյու Յորքում Քիմ Քարդաշյանին Հայաստանի պատմության մասին գիրք է նվիրել
Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել էր շոու բիզնեսի եւ սպորտի ոլորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Այն գլխավորում է Փաֆ Դեդին (Շոն Քոմբս): 47-ամյա ռեփերն անցյալ տարվա ընթացքում 130 մլն դոլար է վաստակել: Իսկ Քիմը 45.5 մլն դոլարով հայտնվել է 47-րդ տեղում:
Իսկ երեկ երեկոյան Նյու Յորքում 36-ամյա հայուհին մասնակցել է Forbes Women գագաթնաժողովին, ուր ժամանել է գործնական կոստյումով:
Քիմին դիմավորել է ամերիկացի հրատարակիչ, գործարար եւ քաղաքական գործիչ, Forbes-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ֆորբսը:
Նա Քիմ Քարդաշյանին 1896 թվականին հրատարակված Հայաստանի պատմության մասին գիրք է նվիրել:
Գագաթնաժողովին Քիմը ելույթ է ունեցել՝ նշելով.
«Իմ ծնողները շատ էին աշխատում: Հայրս ամեն առավոտ աշխատանքի էր գնում եւ վերադառնում ուշ երեկոյան: Բայց մայրս ավելի նախաձեռնող էր, եւ ես սկսեցի նրանից օրինակ վերցնել: Ռեալիթի շոուն իմ առաջին քայլն է բիզնեսում, հիմա ես իմ սոցիալական հարթակներն օգտագործում եմ բիզնեսի համար:
Ես գիտեմ՝ ինչպիսի տեսք պիտի ունենա իմ Instagram-ը, որպեսզի իմ նախագծերն արձագանք գտնեն բաժանորդների շրջանում: Իմ բոլոր նախաձեռնությունները՝ երեխաների համար հագուստի սեփական ապրանքանիշ, կոսմետիկ արտադրանք, բջջային հավելվածների համար իմոջիներ, ամեն ինչ եկամուտ բերեց, քանի որ ես վստահ էի իմ ուժերին, միշտ ուզում էի սեփական գործս ունենալ, եւ ես այն ունեմ, ես հարյուր տոկոսով ներգրավված եմ իմ բիզնես-նախագծերում: Իսկ ռեալիթի շոուն իր հերթին մեր ընտանիքին օգնում է միասին լինել»,- հայտարարել է Քիմը:
Աղբյուրը՝ Daily Mail


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...