ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ԱՄՆ-ից ընդունել իրենց քաղաքացիներին․ Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։ Փաստաթղթի տեքստն ուրբաթ տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Պատժամիջոցներ կարող են կիրառվել «այն երկրների նկատմամբ, որոնք չեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով», ընդգծվում է հուշագրում:
Փաստաթուղթը ենթադրում է, որ նման երկրների ցանկը պետքարտուղարին պետք է տրամադրի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։ Պետդեպարտամենտի ղեկավարն իր հերթին 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին:
«Սահմանված պատժամիջոցները կդադարեն գործել միայն այն ժամանակ, երբ ներքին անվտանգության նախարարը պետքարտուղարին տեղեկացնի, որ օտարերկրյա պետությունն առանց անհիմն ձգձգումների վերականգնել է իր քաղաքացիների ընդունումը», - նշվում Է փաստաթղթում:
Հուշագիրն իր գործողությունը կդադարեցնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, «եթե չերկարաձգվի», ասված է տեքստում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց