Կորոնավիրուսի կանխարգելման միջոցների չափազանց վաղ թուլացումը կարող է հանգեցնել վարակվելու մահացու աճին. ԱՀԿ
Կորոնավիրուսի կանխարգալման միջոցների չափազանց վաղ թուլացումը կարող է հանգեցնել վարակի մահացու բռնկման աճին, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը, հաղորդում է BBC News-ը:
ԱՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ երկրները պետք է զգուշություն ցուցաբերեն անգամ պանդեմիայի դեմ պայքարում տնտեսության վրա ազդեցության գնով:
«Ես գիտեմ, որ որոշ երկրներ արդեն պատրաստվում են չեղարկել մեկուսացման վերաբերյալ սահմանափակումները: ԱՀԿ-ն, ինչպես եւ բոլորը, ցանկանում է, որ այդ սահմանափակումները չեղարկվեն: Միեւնույն ժամանակ սահմանափակումների չափազանց վաղ չեղարկումը կարող է հանգեցնել մահացու բռնկման: Թուլացման ուղին կարող է լինել նույնքան վտանգավոր, որքան եւ հակառակ դեպքում, եթե այն պատշաճ կերպով չկառավարվի»,-ընդգծել է ԱՀԿ գործադիր տնօրենը:
Ընդ որում՝ նա նշել է որոշ եվրոպական երկրներում համաճարակի տեմպի նվազման մասին:
Գեբրեյսուսը նաեւ հայտարարել է ուրիշ երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում, վարակման տեմպի տագապալի աճի մասին:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն համագործակցում է երկրների հետ սահմանափակումները թուլացնելու ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց