ՊԵԿ-ում ֆունդամենտալ փոփոխություններ են
«Հրապարակը» գրում է. «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։
Համապատասխանաբար, ՊԵԿ համակարգում մինչ օրս որպես անկախ պետություններ գործող այդ տեսչությունների «սարի պես» ղեկավարներն այսօր դարձել են ոչինչ չորոշող բաժնի պետեր։ Նոր վարչության պետ է նշանակվել վերջին ամիսներին իր աշխատանքով ՊԵԿ ղեկավարին գոհացրած Կենտրոնի տեսչության պետ Դավիթ Դավթյանը։ Նրա փոխարեն Կենտրոնի արդեն իսկ բաժնի պետ է նշանակվել նախկինում Մաշտոցի հարկային տեսչության պետ Հրայր Կարապետյանը։ Նորաստեղծ վարչության պետի տեղակալ էլ Վ․ Հարությունյանը նշանակել է Արաբկիրի հարկային տեսչության պետ Վախթանգ Սիսակյանին։
Նորքի հարկային տեսչության պետ Արման Բաղդասարյանն էլ այս փոփոխություններից հետո, ըստ էության, պաշտոնի իջեցումից խուսափելով՝ հրաժարականի դիմում է գրել ու ազատվել աշխատանքից։ Նա համակարգում հին պետերից վերջինն էր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը