Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ հանդիպմանը «վիրուսների արգելափակչով» է ներկայացել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեղատնից իր համար «վարակների արգելափակիչ» է ձեռք բերել։ Պեսկովն անսովոր անվանաքարտի (բեյջի) տեսքով «վարակների արգելափակչով» ներկայացել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ մարզպետների հետ հանդիպմանը, հայտնում է life.ru կայքը։
Պեսկովի կոստյումին ամրացված «վարակների արգելափակիչը» չի վրիպել լրագրողների աչքից:
Ավելի ուշ Պեսկովը, պատասխանելով մամուլի ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ «նմուշը դեղատնից է գնել»: Նա մանրամասնել է, որ այն «վարակներից պաշտպանիչ միջոց է», որը քլորի երկօքսիդ է արտադրում, ինչն ունակ է մոտ մեկ մետր շառավղով ճնշել բակտերիաները և վարակները։
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Ելենա Մալիննիկովան, իր հերթին, հայտարարել է, որ «արգելափակչի» արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ է հավելյալ գիտական հետազոտություններ իրականացնել։
Նշվում է, որ մի շարք լրագրողներ փորձել են նման «արգելափակիչներ» ձեռք բերել դեղատներից, սակայն պարզվել է, որ խանութի վաճառողներն առաջին անգամ են նման բանի մասին լսում։ Միևնույն ժամանակ լրագրողներ վարակից պաշտպանության նման միջոց գտել են «Ավիտո» համացանցային հարթակում, որի հայտարարությունում վաճառողը նշում է, որ հակավիրուսային անվանաքարտն անհրաժեշտ է հասարակական տրանսպորտով երթևեկողներին և բազմամարդ վայրեր այցելողներին։
«Վիրուսային արգելափակչի» արժեքը համացանցում 1 000 ռուբլի է (մոտ 6800 դրամ)։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի