Համաշխարհային տնտեսությունը 5 տրիլիոն դոլար կկորցնի կորոնավիրուսի հետեւանքով. Bloomberg
Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Այսպիսի փորձագիտական գնահատականներ է չորեքշաբթի օրը ներկայացրել Bloomberg գործակալությունը:
Հրապարակման մեջ նշվում է, որ «աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: «Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տեւական չի լինի, [երկրների] տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար», - շեշտվում է հոդվածում:
Հոդվածում մեջբերվում է Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքը: Ըստ նրա` համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:
JPMorgan Chase բանկի փորձագետները նշված ցուցանիշը 5.5 տրիլիոն դոլար են գնահատում: Նրանք նշում են, որ զարգացած երկրներում տնտեսական անկում կգրանցվի, որը համեմատելի է 2008-2009 եւ 1974-1975 թվականներին տեղի ունեցածի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակի միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:
Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես համավարակ է ճանաչվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց