Մահացել է Քլինթոն-Լևինսկի սիրային կապը բացահայտած Սպիտակ տան նախկին աշխատակցուհին
Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակցուհի Լինդա Թրիպը, որը բացահայտել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի սիրային կապը, մահացել է: Այս մասին տեղեկացնում է New York Post պարբերականը` հղում տալով Թրիպի փեսա Թոմաս Ֆոուլիին:
Ֆոուլին հստակեցրել է, որ 70-ամյա Թրիպը մահացել է հիվանդությունից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ:
Նշվում է, որ Թրիպը մտերիմ էր Լևինսկիի հետ, վերջինս էլ հեռախոսազրույցի ժամանակ խոստովանել էր նրան, որ Սպիտակ տանը փորձաշրջանի ընթացքում սիրային կապ է հաստատել Քլինթոնի հետ: Թրիպը սկսել է ձայնագրել նրանց խոսակցությունները և հետագայում ձայնագրությունները փոխանցել էր իրավաբան Քենեթ Սթարին, որն էլ, իր հերթին, նախագահին դրա հիմքով մեղադրել էր սուտ վկայություն տալու համար:
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քլինթոնը ԱՄՆ նախագահն է եղել 1993-2003 թվականներին: Մոնիկա Լևինսկիի հետ կապված սկանդալը թեժացել էր 1998 թվականին, երբ նրանց կապի մանրամասնությունները հայտնվել էին մամուլում, ինչն էլ դարձել էր պաշտոնանկության ընթացակարգի սկսվելու պատճառ: Ի վերջո պաշտոնանկության ընթացակարգը չի ընդունվել և Քլինթոնը շարունակել է պաշտոնավարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց