Պուտինը՝ կորոնավիրուսի մասին. Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի: Կհաղթենք նաեւ այս կորոնավիրուսային վարակը
«Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի: Մեր երկիրը շատ անգամ է անցել լրջագույն փորձությունների միջով, ե՛ւ պեչենեգներն են ծվատել, ե՛ւ ղփչաղները. Ռուսաստանը բոլորին հաղթահարել է: Կհաղթենք նաեւ այս կորոնավիրուսային վարակը: Մենք միասին ամեն ինչ կհաղթահարենք,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ մեծամասնությունը մշտապես 4 պատերի մեջ է, ինչը տաղտկալի ու զզվելի է: «Բայց հիմա ընտրության հնարավորություն չկա: Պետք անպայման դիմանալ ինքնամեկուսացման ռեժիմին, դրա փորձությանը: Մեր կարգապահությունից եւ պատասխանատվությունից է կախված ինֆեկցիայի դեմ պայքարում այն բեկումը, որին մենք պետք է անպայման հասնենք: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր երկրների փորձը, որոնք նույնպես բախվել են կորոնավիրուսային սպառնալիքին, իսկ այն ասում է, որ ամենաբարդը, ամենադժվարը համաճարակը սկսվելուց հետո առաջին 4-5 շաբաթներն են: Սա նշանակում է, որ մեր իրավիճակի զարգացման համար որոշիչ կլինեն առաջիկա 2-3 շաբաթները: Սա այն ժամանակահատվածն է, երբ մեզնից պահանջվում է բոլոր ռեսուրսների առավելագույն կենտրոնացում, բժիշկների հանձնարարականների ամենախիստ կատարում, այն կանխարգելիչ միջոցառումների, որոնք այսօր մտցվում են յուրաքանչյուր տարածաշրջանում»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաեւ հայտնել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների հետ աշխատող բժիշկները 80 հազար ռուբլի լրավճար են ստանալու: Միջին բուժանձնակազմի համար լրավճարի չափը կազմելու է 50 հազար ռուբլի, կրտսեր կազմի համար՝ 25 հազար ռուբլի: Վճարումնները կատարվելու են 3 ամսվա ընթացքում՝ ապրիլից սկսած:
Լրավճարներ կստանան նաեւ կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող շտապ օգնության աշխատակիցները, բժիշկները՝ ամսական 50-ական հազար ռուբլի, բուժակները, բուժքույրերը եւ վարորդները՝ 25-ական հազար ռուբլի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի