Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում
Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ նախնական տեղեկության՝ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:
2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ:
Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին 3 տուժածների մասին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...