Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters
Նորվեգիան կչեղարկի որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էռնա Սոլբերգը, հայտնում է Reuters-ը։
Նախկինում առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Նորվեգիայում համաճարակը «հսկողության տակ» է գտնվում, ինչի մասին է վկայում այդ հիվանդության փոխանցման ցածր մակարդակը։
Սկանդինավյան երկիրը առաջիններից մեկն էր Եվրոպայում, որը փակել էր մասնավոր եւ պետական հաստատությունները, որպեսզի կանգնեցնի COVID-19-ի տարածումը։
Ընթացիկ սահմանափակումները, որոնք գործում էին մինչեւ ապրիլի 13-ը ներառում են մանկապարտեզների, դպրոցների փակումը, այն արտասահմանցիների մուտքը երկիր, որոնք չեն ապրում եւ չեն աշխատում Նորվեգիայում, ինչպես նաեւ ամառանոցներ այցելությունները։
Մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-27-ը, դպրոցների տարրական դասարանները ապրիլի 27-ից, իսկ նորվեգացիները ամառանոցներ կարող են այցելել ապրիլի 20-ից։
Միաժամանակ, տանը աշխատելը կշարունակվի, եւ նորվեգացիները վարակման դեմ միջոցառումներին դեռ «երկար» պետք է համակերպվեն․ ասել է Սոլբերգը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի