Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10 000-ից
Աֆրիկյան մայրցամաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 10 000-ից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Africa CDC կազմակերպությանը:
Աֆրիկյան միության մեջ մտնում է 55 պետություն, որոնցից 52-ում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում` շուրջ 4500 վարակակիր: Ամենաքիչ վարակվածներն Արևելյան Աֆրիկայում են` 861 դեպք:
Ներկա դրությամբ վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում` 1686 վարակման և 12 մահվան դեպք: Այս պետությանը հաջորդում են Ալժիրն ու Եգիպտոսը` համապատասխանաբար 1423 և 1322 վարակման դեպք:
Մահվան դեպքերի քանակով առաջատարն Ալժիրն է`173 դեպք: Մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել նաև Եգիպտոսում և Մարոկկոյում` համապատասխանաբար 85 և 80:
Ներկա դրությամբ միության միայն երեք երկրում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք, դրանք են Լեսոտոն, Արևմտյան Սահարան և Կոմորյան կղզիները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց