Facebook-ը տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico
Ամերիկյան Facebook ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում տվյալներ է հավաքելու օգտատերերի տեղաշարժի մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի ընկերության կայքում, գրում է Politico-ն։
Տարածված փաստաթղթի համաձայն՝ ընկերության մասնագետները, այս շաբաթվանից սկսած, տվյալներ կհավաքեն ԱՄՆ-ի տարածքում օգտատերերի գտնվելու վայրի մասին և դրանք կտրամադրեն դաշնային և տեղական իշխանություններին: Տեղեկատվությունն անանուն բնույթ է կրելու և կօգտագործվի բացառապես վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև վարակի տարածման դեմ պայքարի մեթոդների մշակման համար:
Facebook-ի ղեկավարության համաձայն՝ նման տեղեկությունների առկայությունը հնարավորություն կտա իշխանություններին ավելի հեշտ հետևելու բնակչության կողմից սոցիալական հեռավորության պահպանման պահանջների կատարմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 349 584 դեպք, 74 806-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 286 655 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց