Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան
Ռուսական երկու ինքնաթիռ Հայաստան կբերեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ: Լուրը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիային Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Ռուսաստանից որպես օգնություն արդեն իսկ 3 հազար թեստ է ստացել։
Ավելի վաղ Ռուսաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Իտալիա և Սերբիա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 853 մարդ։ Վտանգավոր վարակից բուժվել է 87 մարդ, մահացել՝ 8-ը։
Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։
Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց