Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN
Ֆրանսիան կանգնած է վատթարագույն տնտեսական անկման շեմին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բռունո Լը Մեյրը:
Սենատում այսօր կայացած լսումների ժամանակ ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ պատերազմից հետո մինչ այս պահը տնտեսության համար վատագույն տարին 2009 թվականն էր, երբ տնտեսությունը կրճատվել էր 2.9 տոկոսով:
«Ամենայն հավանականությամբ, այս տարի ավելի վատ ցուցանիշ ենք ունենալու, քան 2.9 տոկոսը»,- ասել է Լը Մեյրը:
Ավելի վաղ վերջինս զգուշացրել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ցնցումը դաժան է լինելու:
Ֆրանսիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից ավելի քան 8000 մարդ է մահացել, ավելի քան 92 000-ը վարակվել են:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի