Որ մասնագիտությունները կարող են կորցնել պահանջարկը
Տուրիզմի, ինչպես նաեւ ֆիտնեսի, նորաձեւության, դիմահարդարման եւ ստացիոնար հանրային սննդի ոլորտի աշխատակիցները կարող են հայտնվել ռիսկի գոտում եւ կորցնել պահանջարկը կորոնավիրուսի պանդեմիայից հետո։ Այդ եզրահանգմանն են եկել Առաջադեմ կրթության ինստիտուտի մասնագետներն իրենց հետազոտության մեջ, որի հետ ծանոթացել են RT-ը։
Վերլուծաբանների կարծիքով՝ ռիսկի գոտում նախ կհայտնվեն զբոսաշրջային գործակալներն ու էքսկուրսավարները․ տեղաշարժի սահմանափակումների պատճառով նրանք ստիպված են ընդհատել աշխատանքը։
Ընդ որում՝ միջազգային եւ ներքին հաղորդակցության դադարեցումն արդեն հանգեցրել է նրան, որ մի շարք ավիաընկերություններ հայտնվել են սնանկության շեմին։ Այդ իրավիճակը կարող է հանգեցնել շուկայում մի շարք փորձառու պրոֆեսիոնալների ի հայտ գալուն, ինչն ինքնին կնպաստի մրցունակության մակարդակի բարձրացմանը։
Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել ֆիտնեսի ոլորտում, երբ բազմաթիվ ֆիտնես-կենտրոններ չկարողանան վերադարձնել հաճախորդներին լրիվ ծավալով, իսկ բազմաթիվ փորձառու մարզիչներ ստիպված կլինեն փնտրել նոր աշխատանք։ Այդ դեպքում երիտասարդ մասնագետները կդառնան անմրցունակ։
Ինչպես համարում են հետազոտության հեղինակները, իշխանությունների կողմից ձեռնարկվող կորոնավիրուսի դեմ միջոցները կզարգացնեն աշխատանքային գործընթացի ավտոմատացման եւ թվայնացման հնարավորությունը։ Զարգանում են նաեւ առցանց ծառայությունները, ինչի հետեւանքով հարվածի տակ կարող են հայտնվել այնպիսի մասնագետները, ինչպես վերլուծաբանները, իրավաբանական խորհրդատուները, բանկերի մենեջերները, դեղագործները, անշարժ գույքի գործակալները, event-մենեջերները, թարգմանիչները, ուսուցիչներն ու կրկնուսույցները։
Ռիսկի գոտում կարող են հայտնվել նաեւ տպագրության աշխատակիցները, քանի որ օպտիմիզացիայի նպատակով փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները անցում կկատարեն էլեկտրոնային պրոդուկտների կիրառմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց