Հունիսի 14-ի երեկոյան Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։ Հունիսի 14-ին երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։ Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում։ Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։
Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի Երևանի հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50 տոկոսը։ Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...