Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան մինչեւ օգոստոսի 3-ը
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վերջնաժամկետ է սահմանել եվրոպական ֆուտբոլային առաջնությունների ավարտի համար, ինչպես նաև տեղեկացրել է Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի ավարտի տարբերակների մասին: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
«Հավանականություն կա, որ մենք չենք կարողանա վերսկսել մրցաշրջանը: Դա կախված է շատ երկրների կառավարություններից: Սակայն եվրոպական մրցաշրջանը, ինչպես նաև եվրագավաթները` Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգան պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 3-ը:
Մենք աննախադեպ իրավիճակում ենք գտնվում, այդ իսկ պատճառով պետք է շատ ճկուն լինենք: Մենք տարբերակներ ունենք վերսկսելու Եվրոպա լիգան ու Չեմպիոնների լիգան մայիսին, հունիսին կամ հուլիսին, դա կախված է երկրների կառավարություններից: Եթե նրանք ասեն, որ խաղեր անցկացնելը հնարավոր չէ, մենք ոչինչ անել չենք կարող: Օգոստոսին ու սեպտեմբերին արդեն շատ ուշ կլինի: Հնարավոր է՝ ամեն փուլում երկուսի փոխարեն մեկ հանդիպում անցկացնենք` վիճակահանությամբ որոշելով, թե որ թիմը կխաղա սեփական հարկի տակ, որը` մրցակցի: Ամենայն հավանականությամբ բոլոր խաղերը կանցնեն առանց հանդիսատեսի, բայց կհեռարձակվեն»,-ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն