Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել
Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել, այս մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի՝ այսօր հրապարակած տվյալները։
Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորյան կղզիների, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ որոշ երկրներում հնարավոր է, որ կառավարությունները թաքցնում են վարակման դեպքերը։ Մի շարք երկրներում էլ, ինչպիսին Եմենն է, ռազմական կոնֆլիկտների հետևանքով վիճակագրական տվյալներ հավաքելը բավականին բարդ է։
Միևնույն ժամանակ, տվյալ երկրների մեծ մասը ոչ մեծ կղզային պետություններ են, որոնք արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապեր ունեն։ Այսպիսով՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել աշխարհի 10 ամենաքիչ այցելություններն ունեցող երկրներից 7-ում։
Հիշեցնենք, որ մարտի վերջին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար գաղտնի միջազգային օգնություն են խնդրել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում