ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին՝ համավարակի ֆոնին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը, հաղորդում է France 24-ը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID-19-ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց եւ հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաեւ ռիսկի ցածր մակարդակն ունեցող իրավախախտների համար։
Բաչելեթը նշել է, որ բազմաթիվ երկրներում կալանքի վայրերը լցված են կալանավորներով, եւ այնտեղ հաճախ բացակայում են համապատասխան հիգիենան եւ առողջության պահպանման պայմանները։ Նրա խոսքով՝ ֆիզիկական հեռավորությունն ու ինքնամեկուսացումն այդ պայմաններում գրեթե անհնարին են։
Բաչելեթը կոչ է արել կառավարություններին չմոռանալ ոչ միայն կալանավայրերում գտնվողներին, այլ նաեւ փակ հոգեբուժական հաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում ապրող մարդկանց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց