Այսօր Ինտերնետի օրն է
Աշխարհի բազմաթիվ երկրներում ամեն տարի ապրիլի 4-ին՝ սուրբ Իսիդոր Սեւիլացու օրը, նշվում է Ինտերնետի տոնը, որը 1998 թվականին արտոնվել էր Հռոմի պապ Իոան Պավել II-ի կողմից։ Սակայն Ինտերնետի պաշտոնական հովանավորը դեռ չի հաստատվել։
Կաթոլիկ սուրբ Իսիդոր Սեւիլացին՝ Սեւիլյայի եպիսկոպոսը, ստացել է իր ճանաչումը ոչ միայն իր բարեպաշտության, սակայն նաեւ գիտությունների նկատմամբ սիրո շնորհիվ։ Նա ստուգաբանության մասին առաջին գրքերից մեկի հեղինակն է, Իսպանիայում Արիստոտելի աշխատանքներն առաջինը ներկայացնողը, ռեֆորմատոր եւ լայն հայացնքեր ունեցող մարդ էր։
Կաթոլիկ եկեղեցին ընտրել է նրան որպես ինտերնետի հովանավոր՝ հիմնվելով նախ հանգամանքի վրա, որ Համաշխարհային ցանցը մարդկության գործնական եւ տեսական գիտելիքի հսկայական գանձարան է։
Այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում նաեւ եռանդուն վեբ ծրագրավորողները։ Այս տոնը դեռեւս պաշտոնական կարգավիճակ չունի, սակայն տարեցտարի էլ ավելի մեծ տարածում է ստանում։ Իսկ օրացույցով այն ապրիլի 4-ին է՝ «404», որը հիանալի նախադրյալ է այդ օրվա տոնակատարության ավանդույթներն ամրապնդելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց