Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է 10 անգամ ավելի շատ լինել, քան համարվում է. The Daily Mail
Հնարավոր է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված է ընդհուպ մինչեւ 10 մլն մարդ, ամենեւին ոչ մեկ միլիոն: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին:
Նրա խոսքով՝ որոշ երկրներում անցկացվում են կորոնավիրուսի անբավարար քանակությամբ անալիզներ, այս պատճառով հիվանդացության պաշտոնական վիճակագրությունը ստույգ չի արտացոլում իրական իրավիճակը:
«Աշխարհում վարակվածների թիվն անցել է միլիոնից: Բայց մենք կարծում ենք, որ իրական թիվը 5-10 անգամ մեծ է»,- ասել է նա:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մասնագետը նշում է, որ նույն Չինաստանում, որը բռնկման էպիկենտրոնն էր, միայն վերջին շրջանում են սկսել վիճակագրության մեջ հաշվարկել նաեւ ախտանիշներ չունեցող պացիենտներին: Այսպես թե այնպես, Բրենդան Մերֆին վստահում է միայն Ավստրալիայի վիճակագրությանը, որտեղ, վերջին տեղեկություններով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5300 դեպք եւ դրա հետեւանքով 28 մահ:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թիվը հասել է 1 016 002-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մահացել է 53 224 մարդ, 212 995-ը առողջացել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց