Disney ընկերությունն իր աշխատակիցներին չվճարվող արձակուրդ է ուղարկում
The Walt Disney Company ընկերությունը չվճարվող արձակուրդ է ուղարկում ԱՄՆ-ում իր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներին, քանի որ աշխարհի խոշորագույն զվարճանքների ընկերությունը շարունակում է պայքարել տարածվող կորոնավիրուսի հետևանքների դեմ: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը:
Ընկերությունում հայտարարել են, որ առայժմ արձակուդ են ուղարկելու միայն ԱՄՆ-ի աշխատակիցներին: Disney-ն ամբողջ աշխարհում ավելի քան 223 000 աշխատակից ունի:
Disney-ի գրեթե բոլոր ենթակառուցվածքները ցնցվել են համավարակից, ընկերության եկամտաբեր այգիները փակվել են սոցիալական հեռավորություն պահելու և այլ մարդկանց հետ չշփվելու կոչերի ֆոնին:
Ընկերության ներկայացուցիչն ապրիլի 2-ին հայտարարել է, որ դեռևս հստակ պատկերացումներ չկան, թե երբ իրենք կվերսկսեն բիզնեսը:
Շանհայի և Հոնկոնգի այգիները փակվել էին մինչ վիրուսի տարածվելն ԱՄՆ-ում, իսկ անցյալ ամիս ընկերությունը ստիպված էր փակել Walt Disney World-ը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, և Կալիֆորնիա նահանգի Անահեյմ քաղաքում գտնվող «Դիսնեյլենդը»:
Բացի այգիներից, տուժել են նաև Disney-ի այլ ենթակառուցվածքներ:
Ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակվելու հետևանքով հետաձգվել է այնպիսի բլոկբասթերների ցուցադրությունը, ինչպիսիք են «Մուլան» և «Սև այրին» ֆիլմերը, նկարահանման ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի նկարահանումները դադարեցվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց